Թեստային աշխատանք. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին🧳🐒🦒

Մի օր կեն(դ)անաբանական այգում կապիկները որոշեցին ճամ(փ)որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ(փ)ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.-Ի՞նչ է երևում:-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու(ղ)տի տունը:-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ(փ)որդում ես:Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես(օ)րին:-Հիմա ի՞նչ է երևում:-Ընձու(ղ)տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:-Ի՜նչ տար(օ)րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ(փ)որդում ես:Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:-Իսկ հիմա ի՞նչ է երևում:-Առյուծի վանդակը, ընձու(ղ)տի տունն ու փոկերի ավազանը:-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը . միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:Ու այդպես, նրանք ճամ(փ)որդում էին, ճամ(փ)որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:

Կեսօր= Կես+օր

Արևամուտ=Արև+ա մուտ

ձանձրալի=Ձանձր+ալի

Աշխարհ = պարզ բառ 📜

Ճանապարհորդ=ճանապարհ+ որդ

3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի-որթոց

Ճանապարհ-արահետ

Արևամուտ – մայրամուտ

4. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Տարօրինակ- Սովորական

Գիշեր- առավոտ

նույն- տարբեր

դուրս գալ- ներս մտնել

5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Այո։ Որովհետև նրանք ուղղակի ուզում էին տեսնել աշխարհը և շատ խելացի են մտածել։🐒🦒

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *