հայերեն բարբառներ

Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։

— Հովհաննես Թումանյան

Բարբառը լեզվի ճյուղավորումներից է, որը բնորոշ է տվյալ երկրի լեզվի առանձնահատկություններին։ Լեզուների բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, և այդ պատճառով հաճախ բարբառը կոչում են տեղանքի անունով։

Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։ օրինակ՝հայր-հեր-խեր, խաղող-հաղող-հավող, ձյուն-ձուն-ձին, քերականական տարբեր ձևերով՝ գնալու եմ- գնալ տեմ-քընալական եմ-տերթամ:

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան:

Ստորև բերված են հայերեն բարբառներից մի քանի օրինակ. Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը ներկայացված է տարբեր բարբառներով, ըստ Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքի։

Բնօրինակը

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում:

Реклама

– Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,– լալիս էր կինը:

Բայց Համբոն չլսեց: 

Ղարաբաղի բարբառ. Վերին Չայլուի խոսվածք 

Կյէղացի Համբօյի՜ տո՜ւնա կըռըվ էր ինգյի: Համբօն ուզէս էր ուր տասնէրկու տարէկան Կյուրուքյօրին տանը քաղաք մէ փէշայի տա, վէր մարթ ըլը, աշխատանք անի. կընիկյա չէր ուզէլի:

– Չէմ ուզէլի, իմ քյօրփա տըղային էն խարաբա աշխարքյա մի տար, չէմ ուզէլի,– լացէս էր կընիկյա:

Ամա Համբօն չըլըսավ:

Մշո բարբառ

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի։Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր։ Կընիգ չուզէր։

— Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ։

Բըլէ Համբօն լըլսէց։

Կապանի բարբառ

Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած։Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ։ Ամա կընէկը ռազի չի լյա։

— Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը։Ամա Համբօն անջուկ չի րա։

Մեղրու բարբառ

Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ։Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի։ Կընէկը հօժար չէ լու։

— Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը։

Համա Համբօ լիսուլ չի։

Սյունիքի բարբառ. Տեղ գյուղի խոսվածք

Շինացի Հըմփօյին տօնը կըռէվ էր ընգյալ: Համփօն օզում էր ուրան տըսնէրկու տըրէկան Կյուրուքյէրին տանի քաղաք, մըն պանի տա, վէր մարթ տառնա, ըշխադանք անի: Կնէկյը օզում չէր:

– Օզում չէմ, իմ քյօրփա խուխէն էն պիրիշակ օլքյան չի քիցէս, օզում չէմ,– լաց էր ունում կընէկը:

Ամմա Համփօն լըսէց վէչ:

Արարատյան բարբառ. Այգեշատ գյուղի խոսվածք

Գէղացի Համբօյի տունը կըռիվ էր յընգէ: Համբօն ուզըմ էր իրա տասնէրկու տարէկան Գիքօրին քաղաք տանի, մէ գօրձի տա, վօր մառթ էղնի, աշխատանք անա, կընիկը չէր համաձայնվըմ:

– Չէմ ուզըմ, իմ քյօրփա էրէխուն էն անիրավ ախշարը մի տար,– լաց էր ըլըմ կընիկը:

Համա Համբօն չըլըսէց կընգանը:

Մարտունու բարբառ (Վարդենիկի)

Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե։ Համբոն գուզեր հուր տըսներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա։ Կնիկ ջամաձայնվեր։

-Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ, -գիլեր կնիկ։

Բայց Համբոն անգաճ չէրեց։

Սասունի բարբառ

Կեղացը Համբոյը դունը գռիվ էր ընգը: Համբոն գուզեր զըր դասներգու դարագան Կիքորը դաներ քաղաք, կորձիմը իդեր, վըր մարտ տառնը, աշխադանք ընե: Գնիգը չըր համածանվը:

– Չըմ ուզը, զըմ մադղաշ էրախեն ըն զուլում աշխարք մանե, չըմ ուզը,– գիլեր գնիգը:

Հըմը Համբոն չլըսըց:

Կռզենի բարբառ

Շընացի Համբօյի տունը կըռիվ էր ընգյած: Համբօն զօր թէ ըրան տասնըյէրկու տարական Գյիքօրին տանի շըհար մի բանի դընի, վէր մարդ դառչի, աշխատանք արէ: Կընիկը ռազի չէր:

– Զօլը չըմ, իմ պըճուր արախին էն փիս աշխարքը գըձէ մի՜, զօլը չըմ,– կընիկը լաց ընգյանէր:

Համա Համբօն մացավ վէչ:

Կարնո բարբառ

Գեղացի Համբոյին տունը կըռիվ էր ընկե: Համբոն կուզեր իրեն տասերկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մե կորձիմ տա, օր մարթ դառնա, աշխատանք էնե: Հըմը կընիկը չէր ուզե:

–Չե՜մ ուզե, իմ մատղաշ տղիս էդ անօրեն աշխարքը մի՜ ցըկե, չե՜մ ուզե,– կուլար կընիկը:

Հըմը Համբոն անկաջ չէրավ:

Համշենի բարբառ

Կեղացի Համբօյին դունը գռիվ ընգաձ էր: Համբօն կուզեր ուր դասերգու դարեգոն Գիքորին դոնի քաղաք, կորձի մը  դա, հնօր մաշտ տառնա, կօռձ ընը: Գընիգը ըրազի չէր:

– Չի՜մ ուզիլ, իմ բիջիգ դղուս ըդ օնդեր աշխարը մի՜ ցըքիլ, չիմ ուզիլ,– վըյեր գու գընիգը:

Ամա Համբօն օնգոջ տրավ հեչ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *