Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է

թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ

կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

– Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

– Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ

ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս

ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

22

– Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել,

թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

– Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

– Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի

արկածները»։ Կարդացե՛ք և ինքներդ դատե՛ք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից

ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Մյունխահուզեն ճշմարտախոս էր։

2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան:

Այո՝

Սահնակին լծված գայլը

Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։

Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։

Ազատվելու հույս չկար։

Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։

Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։

Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրության չէր դարձնում։

Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։

Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։

Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։

Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։

Նա ոռնաց ու առաջ սլացավ։

Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։

Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։

Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։

Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։

Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել։

Արտասովոր եղջերուն

Ասենք, ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել։

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը։

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ։ Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու։

Իսկ մոտս՝ ոչ մի գնդակ։

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է։

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և հրացանս բալի կորիզով լցրի։ Այո՛, այո՛, մի ծիծաղեք։ Հրացանս լցրի սովորական կորիզով։

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց։ Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց։ Մի վայրկյանում նա անհայտացավ թավ անտառում։

Ես շատ ափսոսեցի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռքիցս բաց թողի։

Մի տարի հետո նորից որսի էի գնացել։ Իհարկե այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի։

Ինչպես զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ գլխին մի մեծ ծառ։

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը աճել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա։

Այս անգամ գնդակի պակասություն չունեի։ Նշան բռնեցի, կրակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ։

Այդպիսով, մի զարկով միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով։

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ կյանքումս չեմ կերել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *